Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա․ Բաբայան - RadioVan.fm

Онлайн

Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա․ Բաբայան

2022-01-19 16:26 , Политика, 964

Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա․ Բաբայան

Արցախի վրա հարձակումը կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա. այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (ԱՀ ԱԳՆ) Դավիթ Բաբայանը՝ չբացառելով նոր պատերազմի սկսման հավանականությունը։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել ցանկացած պատերազմի սկսման բացառումը, բայց այդ համատեքստում հավանականությունը շատ փոքր է»,-նշել է նա։

Բաբայանի խոսքով՝ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, ինչը չի կարող աննկատ մնալ։

Արցախի արտգործնախարարը որպես փաստարկ բերել է Ղազախստանի վերջին իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը և նկատել, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն Ռուսաստանի Դաշնության կողմից՝եթե ագրեսիային միանա նաև Թուրքիան:

Ինչ վերաբերում է Արցախին,ապա, ըստ Բաբայանի, հարձակումը Արցախի վրակնշանակի հարձակում ռուս խաղաղապահների վրա, հետևաբար Ռուսաստանի վրա։

«Այս համատեքստում սա կլինի մի այլ,նոր որակի պատերազմ։ Այն չի լինի պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի կամ Ադրբեջանի և Արցախի միջև։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանում դա չեն հասանում, հետևաբար այս պահին լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքր է։ Եթե Ղազախստանում տեռորիստները, պանթյուրքիստները և այլռադիկալ խմբավորումները հաջողության հասնեին, ապա չորրոդ պատերազմի հավակավանականությունը կլիներ 100%»,-ասել է ԱՀ արտգործնախարարը։

Արցախի ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть