Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի․ Արամ Առաջին - RadioVan.fm

Онлайн

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի․ Արամ Առաջին

2022-01-19 15:52 , Общество, 702

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի․ Արամ Առաջին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի:

Անթիլիասի Մայրավանքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանել է, թե ինչու։

Արամ առաջինը նշելով, որ2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու լուրջ պատճառներ ուներ, որովհետև Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել՝ մանրամասնել է․

«Սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է: Սփյուռքը սկսել է մաշվել և գունաթափվել: Սփյուռքը սկսել է անտարբեր լինեն ինքն իր նկատմամբ, հուսախաբ՝ Հայաստանի նկատմամբ, հատկապես, վերջին մի քանի տարիներին, Արցախի պատերազմից հետո: Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր հավաքական կյանքից, մեր կառույցներից: Օտարի ներկայությունը հայի կյանքում սկսել է դառնալ զգալի: Չենք կարողացել քայլել մեր շուրջը տեղի ունեցող փոփոխությունների հետ»,-ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

Лента

Рекомендуем посмотреть