Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղացիների ուժերով նրանց հակազդելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղացիների ուժերով նրանց հակազդելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

2022-01-18 17:34 , Право, 1274

Ադրբեջանցիների՝ Արցախի որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղացիների ուժերով նրանց հակազդելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱՀ ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել՝ կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

«Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց ու հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть