Գրիպի պատճառով արգելվել է Չեխիայից և Լեհաստանից Հայաստան թռչնամթերք ներմուծել - RadioVan.fm

Онлайн

Գրիպի պատճառով արգելվել է Չեխիայից և Լեհաստանից Հայաստան թռչնամթերք ներմուծել

2022-01-17 17:48 , Экономика, финансы, 1083

Գրիպի պատճառով արգելվել է Չեխիայից և Լեհաստանից Հայաստան թռչնամթերք ներմուծել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի ևմիջադիրների ներմուծումը:

Տեսչական մարմնից մանրամասնում են, որ արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով այդ երկրների նշված վարչատարածքներում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը:

Лента

Рекомендуем посмотреть