Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Առողջապահության նախարարության (ԱՆ) փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմաննուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է եղելպրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրներին։
Օրակարգում է եղել նաև գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերը։
Փոխնախարար Արտակ Ջումայանն ընդգծել է, որ խորհրդի անդամների գրավոր առաջարկներն ամփոփելուց հետո առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է լինելու նշված խնդիրների քայլ առ քայլ լուծմանը։