Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը․ Խալաֆով - RadioVan.fm

Онлайн

Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը․ Խալաֆով

2022-01-17 13:19 , Политика, 905

Բաքուն ողջունում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը․ Խալաֆով

Պաշտոնական Բաքուն ողջունում և աջակցում է հայ-թուրքական բանակցությունների մեկնարկը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը՝ ընդգծելով, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունների և դրանցում արտացոլված պայմանավորվածությունների իրականացումն այլընտրանք չունի։

«Տարածաշրջանը պետք է զարգանա դեպի խաղաղություն և կայունություն։ Այս նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը, հաղորդակցությունների բացումը և պետությունների միջև համագործակցության միջավայրի ձևավորումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք Թուրքիայի նախաձեռնած թուրք-հայկական շփումների սկիզբը։ Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Խալաֆովը։

Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է հայ և թուրք բանագնացների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը, որը պաշտոնական Երևանը և Անկարան դրական ու կառուցողական են որակել:

Лента

Рекомендуем посмотреть