Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ

2022-01-14 16:57 , Политика, 1912

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. ՀՀ ԱԳՆ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Մոսկվայում

կայացած հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։

«Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,-ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրների հատուկ բանագնացները ժամանել են Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա նրանց առաջին հնադիպումը:

Лента

Рекомендуем посмотреть