Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, որին երեկ ադրբեջանցի զինված ծառայողները առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ներկայացուցիչներին:
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,-ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք՝ ՄԻՊ-ը, նախօրեին ահազանգելով միջադեպի մասին, հայտնել էր, որ խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: