ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Սերգեյ Մովսիսյանը։
Պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նրան կփոխարինի որդին՝ Սեդրակ Թևոնյանը։
Նշենք՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը Արագածոտնի մարզը ղեկավարում էր 2021-ի հոկտեմբերից։
Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի դեկտեմբերից։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին հայտարարել էին պատգամավորական մանդատները վայր դնելու մասին։