Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է (ՆԳՆ ԱԻՊԾ) փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ ԱԻՊԾ-ի, զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Գերատեսչությունից հավելում են, որ այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ։