ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
1983 թվականին ծնված Գրիգոր Մինասյանը 2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ:
Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:
2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:
2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:
2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):
2013-2022 թվականներին «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը հանդիսացած Գրիգոր Մինասյանի մասնագիտական գործունեությանվերաբերյալ մանրամասները հետևյալ հղմամբ: