Պետք է հրատապ գործենք, իրադարձություններն արագ են զարգանում. Արման Թաթոյան - RadioVan.fm

Онлайн

Պետք է հրատապ գործենք, իրադարձություններն արագ են զարգանում. Արման Թաթոյան

2022-01-12 14:05 , Политика, 950

Պետք է հրատապ գործենք, իրադարձություններն արագ են զարգանում. Արման Թաթոյան

«Ես ցավակցում եմ երեկ զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, մեզ բոլորիս այդ դժբախտ հետևանքների համար։ Հույս ունեմ, որ մենք կտանենք այնպիսի քաղաքականություն, որ կարողանանք պաշտպանել մեր զինծառայողների իրավունքները, այդ թվում` կյանքի իրավունքը»,-այդ մասին այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ «Ադրբեջանական ագրեսիայի ու բնակչության անվտանգության հարցերում պետության քաղաքականության» թեմայով հրավիրված մամլո ասուլիսում։

Պաշտպանի խոսքով՝ դրա համար պետք է ցույց տալ, որ ադրբեջանական զինծառայողներն ապօրինի կերպով, առանց իրավական հիմքերի են գտնվում Հայաստանի տարածքում։ ՄԻՊ համոզմամբ, այդ դեպքում մենք կարող ենք առավել արդյունավետ պաշտպանել մեր զինվորներին, սահմանպահներին, ոստիկաններին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր բնակչության անվտանգությունը։

Երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգությանընթացքում ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մի քանի գյուղերից՝ Նորաբակից, Վերին Շորժայից, Կութից։

«Բոլորի հետ կապի մեջ ենք եղել։ Բնակիչները տեղեկացրել են, որ լսել են հրետանու ձայներ։ Այստեղ պետք է նկատենք հետևյալը, ադրբեջանական զինված ծառայողները կրակել են այն տարածքներից, որտեղ տեղակայվել են մայիսյան ներխուժումների ժամանակ։ Մենք ունենք նաև երրրոդ ներխուժումը, որը տեղի է ունեցել Կապան քաղաքի Ծավ տեղամասում հենց պատերազմի օրերին։ Սա վերաբերում է մարդկանց անվտանգությունը, ադրբեջանական զինծառակողները տեղակայված են մեր բնակիչների հողերի, մեր բնակավայրերի տարածքում։ Նրանք այդտեղ հայտնվել են նոր պատերազմի սպառնալիքի, հարձակումների ուժով, որը ապալեգիտիմացնում է նրանց ներկայությունը։...Մենք պետք է հրատապ գործենք, ես որոշ փակագծեր չեմ ուզում հիմա բացել, ժամանակ չունենք, րոպե առաջ պետք է գործենք, որովհետև իրադարձություններն արագ են զարգանում և, որքան մենք հապաղում ենք, մեր սահմանային բնակչության խնդիրները մնում են չապահոված»,-ասաց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում էդիրքերի կահավորմանը, ապա Թաթոյանն ընդգծեց՝ այդ խնդրի վերաբերյալ իրականացնում են ուսումնասիրություններ, մոնիտորինգային այցեր, ինքը պարբերաբար կազմում է տեղեկանքներ, ներկայացնում ՊՆ ու այլ մարմիններ։

«Դրանցում վերհանել ենք ոչ միայն դիրքերի կահավորմանը, այլև բանակի բարոյահոգեբանական վիճակի, դրա հաղթահարման ուղիների ու լուծումների վերաբերող հարցեր։ Այն, ինչ ես ասում եմ, հիմնված է, այդ ուումնասիրությունների արդյունքների վրա»,-ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ այցերի ընթացքում տարբեր խնդիրներ են արձանագրել, կան նաև ռազմական-քաղաքական հարցեր, որոնք համապատասխան մարմիններ ուղարկվել են պաշտոնական խողովակներով։

Лента

Рекомендуем посмотреть