Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է անում

2022-01-12 14:02 , Политика, 1126

Եվրամիությունը Հայաստանին ու Ադրբեջանին դեէսկալացիայի կոչ է անում

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող։

«Խորապես անհանգստացած եմ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդումներից։ Կարևոր է, որ կողմերը թուլացնեն լարվածությունն ու ամբողջովին օգտագործեն առկա մեխանիզմները, մասնավորապես, 2021թ-ի նոյեմբերի ԵՄ հովանու ներքո պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված թեժ գիծը։ ԵՄ-ն պատրաստ է աշխատել երկու կողմերի հետ ուժերի հեռացման գործում և վերահաստատում է պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում»,-թվիթերյան գրառումներում նշել է Կլաարը։

Лента

Рекомендуем посмотреть