ՌԴ-ից ՀՀ ներմուծել են հացահատիկ, հարկերից խուսափելու համար նախկին դատապարտյալների անունով գրանցել ընկերություններ, ապա՝ տարել սնանկության. ՊԵԿ բացահայտումը - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ից ՀՀ ներմուծել են հացահատիկ, հարկերից խուսափելու համար նախկին դատապարտյալների անունով գրանցել ընկերություններ, ապա՝ տարել սնանկության. ՊԵԿ բացահայտումը

2022-01-12 16:05 , Право, 1148

ՌԴ-ից ՀՀ ներմուծել են հացահատիկ, հարկերից խուսափելու համար նախկին դատապարտյալների անունով գրանցել ընկերություններ, ապա՝ տարել սնանկության. ՊԵԿ բացահայտումը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցավոր խմբավորում:

ՊԵԿ-ից մանրամասնում են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզությանվարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:

Վերջիններս օգտվել ենհարկային օրենսգրքով սահմանված այն դրույթից, որ հարկ վճարողները Հայաստան ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված՝ ավելացված արժեքի հարկի գումարնեը կարող են վճարվել մինչև ապրանքների Հայաստանի պետական սահմանը հատելու ամսվան հաջորդող ամսի 20-ը: Տվյալ անձինք իրենց հետ փոխկապակցված՝ դրածո անձանց անվամբ գրանցված ընկերությունների միջոցով Հայաստանեն ներմուծում հացահատիկ և մաքսային սահմանը անցնելուց հետո, սահմանված ժամկետում չեն վճարում ԱԱՀ-ն ու հետագայում ընկերությունները տարել ենսնանկացման։

«Կազմակերպիչը ներմուծված ցորենը վաճառել է այլ ընկերության, որն էլ հետագայում վերավաճառել է մեկ ուրիշ տնտեսվարողների՝ շուկայական գներից էականորեն ցածր արժեքով: Այս ամենի հետևանքով հացահատիկի շուկայում ստեղծվել ենանհավասար մրցակցային պայմաններ:

Նկատի ունենալով առերևույթ հանցագործության մեջ ներգրավված անձանց քանակը և դրա հետևանքով տնտեսությանը հնարավոր վնաս պատճառելու մեծ ծավալները, որոշում է կայացվել օպերատիվ տվյալներն իրացնել ՀՀ ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ: ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված համալիր և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվել ենլուրջ արդյունքներ:

Պարզվել է, որ շահույթ ստանալունպատակովփաստացի հիմնադրվելէսահմանափակ պատասխանատվությամբ, միմյանց հետ փոխկապակցված 23 ընկերություն, որոնք հանրապետություն են ներկրել հացահատիկ: Շուրջ 5 ամիս տևածօպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներիարդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ից ՀՀխոշոր քանակի հացահատիկի ներկրման կազմակերպիչը,չցանկանալով վճարել հարկերը, մշակել է հանցավոր սխեմա: Այն է` ենթակա անձին վճարվել է հարկի գումարի 50%-ը, իսկ վերջինս անվճարունակ և նախկինում դատապարտված անձանց անունով գրանցել է ընկերություններ և տվյալները փոխանցելկազմակերպչին: Վերջինն էլ այդ ընկերությունների անունով հացահատիկն առանց որևէ հարկ վճարելու ներմուծել է ՀՀ, որից հետո կեղծ գործարքի միջոցով նույն ապրանքը վաճառվել է կազմակերպչին պատկանող ընկերությանը։

Հիմնադիր տնօրենները եղել են հիմնականում գործազուրկ, սոցիալապես անապահով ու նախկինում տարբեր հանցագործությունների կատարման համար ազատազրկված անձինք: Նույն անձը՝5-7 անգամ, մեկը նույնիսկ33 տարվա ազատազրկում էունեցել: Հստակ, հիերարխիկ կառուցվածքովհանցավոր սխեմայի գլխավերևում գտնվող անձը որոշ ընկերություններիտնօրեններին հանդիպել է անձամբ և իր պայմաններնէ ներկայացրել, մյուսներիհետ էլ կապի մեջ է գտնվելմեկ այլ անձ, ով մշտական ուղղորդել է տնօրեններին: Խմբավորման մեջընդգրկվածներին ասվել է, թե վերջիններս նույնիսկ ինչ պետք է խոսեն ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ: Կազմակերպիչների ուղղորդմամբ վերը նշված անձինք փորձել են շանտաժի ենթարկել վերջիններիս՝ սպառնալով նրանց գործողությունները բողոքարկել այլ պետական գերատեսչություններ, իսկ երբեմն փորձել են վեճի բռնվել ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ՝ այդ կերպ փորձելով ճնշում գործադրել նրանց վրա։

ԱԱՀ-ի գումարը չվճարելու հանգամանքով պայմանավորված՝ ընկերությունները տարվել են սնանկության և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հիմնադիր-տնօրենների անվամբ որևէ շարժական կամ անշարժ գույք գրանցված չէ, ուստի օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի իրականացվում և պետության հանդեպ առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները մնում են չկատարված։

ՊԵԿ Հհետաքննության և օպերատիվ հետախուզությանվարչության և ԱԱԾհամատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների համաձայն կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ: Հասցվելէ առանձնակի խոշոր չափի՝ շուրջ 150 միլիոն դրամի վնաս՝ որի հիմքով` ԱԱԾ քննչական դեպարտամենտումհարուցվել է քրեական գործ`քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, իսկ նախաքննությունը տարվում է ՊԵԿ քննչական վարչությունում:

Կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում աշխատակիցներիհետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել,ձերբակալվել և կալանավորվել են վերը նշված հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող անձինք: Միաժամանակ, քրեական գործովխուզարկություններ են կատարվել շուրջ 3 տասնյակ հասցեներում՝ արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում էքաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակովՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть