Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը․ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ ընդդեմ Փաշինյանի նիստի մասին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը․ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ ընդդեմ Փաշինյանի նիստի մասին

2022-01-10 18:08 , Право, 1092

Փաշինյանի ներկայացուցիչը դեմ է դռնբաց նիստի տեսանկարահանմանը․ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ ընդդեմ Փաշինյանի նիստի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ չնայած նիստը դռնբաց է, սակայն պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ է արտահայտվել նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։

Հիշեցվում է, որ Ռ․ Քոչարյանի քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

Лента

Рекомендуем посмотреть