Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից մինչև հունվարի 9-ը կատարվել է 1 694 518 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել է 952 813 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 740 489-ը:
Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ցանկացողները կարող են Covid-19-ի դեմ նաև խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել։
Նախարարությունից նշում են, որ հունվարի 9-ի դրությամբ կատարվել է 1216 բուստեր պատվաստում։