«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցների բողոքի ակցիայի ֆոնին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինֆեկցիոնի մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսվում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով։
Առողջապահական գերատեսչության գնահատմամբ՝ այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։
Տեղեկացվում է, որ փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Ընդգծվում է, որ բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները։