Միգրացիոն ծառայության և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։
Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ այդ նպատակով պատրաստել են 2 տեղեկատվական բնույթի նյութեր՝ Միգրացիոն ծառայության կողմից իրականացվող վերադարձողների աջակցության պետական ծրագրի,ինչպես նաև՝ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման աջակցության ծրագրերի մասին։