Հունգարիայի միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայող - RadioVan.fm

Онлайн

Հունգարիայի միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայող

2021-12-29 18:35 , Политика, 1014

Հունգարիայի միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայող

Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայողի։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը, հաստատելով լուրը, հրապարակել է հայրենիք վերադարձների տվյալները։

Նրանք են՝

Սարգիս Աբրահամյան Արթուրի

Արման Խաչատրյան Վաչագանի

Վահե Աղաջանյան Սասունի

Սուրեն Խաչատրյան Լյովայի

Արամ Ավետյան Արտյոմի։

Նկատենք՝Հայաստանի և Հունգարիայի միջև 1992թ. փետրվարի 26-ին հաստատված դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012թ. օգոստոսի 31-ին՝ ՀՀ ԱԱԽ որոշմամբ, այն բանից հետո, երբ այդ երկիրը Ադրբեջան արտահանձնեց Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, ինչպես 2017-ին հրապարակեցին հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպությունները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև գործարքի արդյունքում:

Лента

Рекомендуем посмотреть