Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով կթանկանա․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։
Ըստ այդմ՝
- սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ,
- ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
- ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
- մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Բնակչության համար այժմ գործում են ցերեկային 45, գիշերային՝ 35 դրամ սակագները։
Հաշվարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հիշեցնենք՝ շուրջ մեկ շաբաթ առաջ ՀԾԿՀ-ը հայտարարեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը միջինը 4,7 դրամով բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել։
Բնակչության համար ներկայում գործում են ցերեկային 45 դրամ/կՎտժ, գիշերային՝ 35 դրամ դրամ/կՎտժ սակագները։