Ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը․ նախարարությունը՝ տոներին չթունավորվելու խորհուրդներով - RadioVan.fm

Онлайн

Ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը․ նախարարությունը՝ տոներին չթունավորվելու խորհուրդներով

2021-12-28 17:01 , Другие, 1617

Ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը․ նախարարությունը՝ տոներին չթունավորվելու խորհուրդներով

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում` տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Ինչպես առողջ սնվել տոնական օրերին․ ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) փոխանցում է մասնագետների հորդորը․

1. տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով,

2. սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք,

3. оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սնունդի փոխարեն,

4. սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը,

5. պահպանել սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ,

6. նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը:

Лента

Рекомендуем посмотреть