Արցախի բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը․ Հայաստանի բանկերի միությունը միացել է «100 տուն Արցախում» ծրագրին - RadioVan.fm

Онлайн

Արցախի բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը․ Հայաստանի բանկերի միությունը միացել է «100 տուն Արցախում» ծրագրին

2021-12-28 15:54 , Общество, 1385

Արցախի բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը․ Հայաստանի բանկերի միությունը միացել է «100 տուն Արցախում» ծրագրին

ՀՀ առևտրային բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, միացել են «100 տուն Արցախում» ծրագրին, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին:

Միությունից հայտնում են, որ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը:

ՀԲՄ նախագահ Գևորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման և հետագա զարգացման հարցում կարևոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:

«Տարին ավարտում ենք բարի գործով և այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի ևս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Մաչանյանը:

«Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ այս նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանովապահովել պատերազմի հետևանքով տեղահանված, տունը կորցրած արցախցիներին:

«Հայաստանի բանկերի միության աջակցությունն այս նախաձեռնությանը մենք կարևորում ենք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Այս քայլը նաև խոսում է մեր նախաձեռնած գործի հանդեպ ունեցած վստահության և Արցախի շենացման հարցում ամուր հավատի մասին»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը:

«Ամանորի նախաշեմին բանկերի կողմից կայացվեց որոշում միանալ այս նախագծին և հոգալ մեկ առանձնատան կառուցման ծախսերը՝ արցախցի մեկ բազմազավակ ընտանիքի նվիրելով սեփական տուն»,-ընդգծել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть