Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ադրբեջանցի զոհված զինծառայողներից մեկի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության և տարածաշրջանի բարգավաճման կարևորությունը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Աքարը հույս է հայտնել, որ «հայկական կողմը կգնահատի Ադրբեջանի խաղաղ նախաձեռնությունները», և դա կնպաստի տարածաշրջանում կայունության շուտափույթ հաստատմանը, կբերի խաղաղություն և հանգստություն, ինչպես նաև կապահովի բնակիչների անվտանգությունն և բարգավաճումը: