Հայկական կողմը պատրաստ է այցելել ինչպես Բաքու, այնպես էլ Անկարա՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները։
Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք մեկնել Անկարա և Բաքու, ինչպես նաև ընդունել այս երկրների պատվիրակություններին Երևանում»,-ասել է Գրիգորյանը՝ միաժամանակ շեշտելով, որ դեռևս որևէ օրակարգ չկա, որի շուրջ կարող են սկսվել հայ-թուրքական բանակցությունները:
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցված մտքերին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ է, որ ԼՂ ինքնորոշման իրավունքը բանակցային փաստաթղթերից որոշակի չափով դուրս է մնացել:
Ըստ Գրիգորյանի, մասնավորապես, 2011թ Կազանի փաստաթղթի առաջին և երկրորդ կետերը վերաբերվում էին ինքնորոշման իրավունքին և միջանկյալ կարգավիճակին, սակայն արդեն 2016թ փաստաթղթերում՝ գործողությունների պլանում, որևէ խոսք ինքնորոշման մասին չի եղել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․