Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի պատգամավորներին և աշխատակազմին պարգևավճար տալու կարգադրություն է ստորագրել:
«Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,-տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունից։
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսվել էին նաև սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ։
ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ այդ գումարը կուղղեն 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը, «Հայաստան» խմբակցությունն էլ երկրում «սոցիալական ծանր խնդիրների, 10 հազարից ավելի վիրավորների ու հաշմանդամություն ունեցող անձանց առկայության» պայմաններում անընդունելի համարելով պարգևավճարներ տալը, հայտարարել էր, որ «կա՛մ կվերադարձնենք պետբյուջե, կա՛մ սահմանամերձ մարզերում այդ գումարով ծրագիր կիրականացնեն»։