Երևանի «Էրեբունի» ավիաբազայում ռուսական ՄԻԳ -29 կործանիչներն ուսումնական վարժանք են անցկացրել։
Վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) Հարավային օկրուգի տարածած հաղորդագրությունը՝ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ Հայաստանի երկնքում անձնակազմը որսացել է պայմանական հակառակորդի թիրախները, ռազմական օդաչուները կատարել են պարզ և բարդ թռիչքի տարրեր լեռնային բարդ օդերևութաբանական պայմաններում։ Զինծառայողները իրականացրել են նաև սահմանախախտ ինքնաթիռների հարկադիր վայրէջք։
Նշվում է, որ 2021 թվականի ընթացքումԷրեբունիավիաբազայի օդաչուները մարտական հերթապահության ընթացքում ՄիԳ-29 կործանիչներով կատարել են ավելի քան 1200ուսումնամարզական և մարտական պատրաստության առաջադրանք: