Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի օկուպացված տարածքների անվանումները փոխելու խնդրանքով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի օկուպացված տարածքների անվանումները փոխելու խնդրանքով

2021-12-23 14:17 , Политика, 1274

Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի օկուպացված տարածքների անվանումները փոխելու խնդրանքով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) պաշտոնական դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ խնդրելով հրաժարվել Google Mapsհավելվածում հայկական անվանումների օգտագործումից։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայկաոչելով ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևային, հայտնում են, որ խոսքը Արդրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին է։

Նա հիշեցրել է, որ 2021-ի մայիսին ՄԱԿ-ի աշխարհագրական անունների փորձագետների խմբի տարեկան նստաշրջանում Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է բնապահպանության և բնական պաշարների նախարարության հետ համատեղ պատրաստած ազգային զեկույցը, որը պարունակել է ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով պաշտոնապես հաստատված և ստանդարտացված 4589 բնակավայրի անվանումների ցանկ, ինչպես նաև 125 աշխարհագրական օբյեկտի անուն, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում։

Աբդուլաևան շեշտել է, որ Google Maps հարթակը գործում է օգտատերերի անհատական խնդրանքների հիման վրա՝ այս տեսանկյունից չափազանց կարևոր համարելով ընկերությանն ուղղված քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների գրավոր դիմումները։

«Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, և միջոցներ են ձեռնարկվում խեղաթյուրումները վերացնելու համար»,-շեշտել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը։

Հիշեցնենք՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար ադրբեջանական կողմի՝ Google-ին դիմելու մասին լուրերը շրջանառվել էին դեռ հոկտեմբերին։ Ադրբեջանի պնդմամբ՝ տեղանունները սխալ են արտացոլված Google Maps-ում։

Նշենք՝ համաշխարհային քարտեզագրման վիրտուալ ծառայությունում օգտագործվում են Արցախում գտնվող բնակավայրերի և պատմական հուշարձանների հայկական անվանումները։

Лента

Рекомендуем посмотреть