Փախստականներին և երկարաժամկետ միգրանտներին անվճար հայոց լեզու կուսուցանեն - RadioVan.fm

Онлайн

Փախստականներին և երկարաժամկետ միգրանտներին անվճար հայոց լեզու կուսուցանեն

2017-12-12 18:16 , Образование, 2282

Փախստականներին և երկարաժամկետ միգրանտներին անվճար հայոց լեզու կուսուցանեն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանը կհամագործակցեն՝ երկրում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի ուսուցման կազմակերպման հարցում:

Միությունից տեղեկացնում են, որ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտներին, այդ թվում՝ սիրիահայերին, հնարավորություն կընձեռվի մասնակցել հայոց լեզվի անվճար դասընթացների, ինչը կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:

Ուսուցումը նախատեսվում է կազմակերպել ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով՝ օգտագործելով Հայկական վիրտուալ համալսարանի հեռավար դասավանդման փորձը և հնարավորությունները:

Лента

Рекомендуем посмотреть