Առաջին անգամ ձեռք է բերվել ինսուլինակախյալների համար պարտադիր ցուցվող «Գլյուկագոն 1 մգ» դեղը․ կտրմադրվի շուրջ 763 երեխայի - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ ձեռք է բերվել ինսուլինակախյալների համար պարտադիր ցուցվող «Գլյուկագոն 1 մգ» դեղը․ կտրմադրվի շուրջ 763 երեխայի

2021-12-22 16:56 , Политика, 1127

Առաջին անգամ ձեռք է բերվել ինսուլինակախյալների համար պարտադիր ցուցվող «Գլյուկագոն 1 մգ» դեղը․ կտրմադրվի շուրջ 763 երեխայի

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին:

Այդ մասին հայտնում է առողջապահական գերատեսչությունը։

«Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտը կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները»,-ընդգծում են գերատեսչությունից։

Лента

Рекомендуем посмотреть