44 քվեով Մարությանը պաշտոնանկ արվեց - RadioVan.fm

Онлайн

44 քվեով Մարությանը պաշտոնանկ արվեց

2021-12-22 16:29 , Политика, 1259

44 քվեով Մարությանը պաշտոնանկ արվեց

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի փակ-գաղտնի քվերակության արդյունքները։

Գրանցված 56 անդամից Մարությանի պաշտոնանկությանը «Կողմ» է քվեարկել 44 ավագանի, «Դեմ»՝ 10-ը, եղել են նաև անվավեր քվեաթերթեր։

Ավագանին Երևանի քաղաքապետ է ընտրել Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը պնդել էր, թե մեկ տարի առաջ իշխող կուսակցությունը լքած Հայկ Մարությանը, իշխանության հետ խզված կապերի պայմաններում, չի կարող շարունակել պաշտոնավարումը։ Մարությանին անվստահություն հայտնելու 6 պատճառների թվում իշխող խմբակցությունը նշել էր, որ նա բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները, բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը։

Այսօր հրավիրված արտահերթ նիստում իր ելույթում Հայկ Մարությանն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու պատճառներին՝ բացահայտելով, որ բազմաթիվ պաշտոնյաներից այս կամ այն հարցին միջամտելու զանգեր է ստացել, ինչը իր համար տհաճ ազդակ է եղել։

Մարությանը խոսել է ավտուբուսների գնման գործընթացը իշխող խմբակցության կողմից տապալելու փորձի մասին, անդրադարձել հեղափոխական արժեքներից հեռնալու մասին իրեն ուղղված մեղադրանքներին, ներկայացրել այդ արժեքներից հեռանալու՝ իշխող ուժի քայլերի վերաբերյալ փաստեր։

Лента

Рекомендуем посмотреть