Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

2021-12-22 15:59 , Право, 1357

Գառնիկ Իսագուլյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կուսակցության նախագահ Գ.Ի.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող մարմինը նախօրեին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՔԿ-ն նախօրեին հայտնել էր, որ ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի՝ իբր լրտես լինելու մասին հայտարարության համար։

Лента

Рекомендуем посмотреть