Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Թե՛ նախագահականից, թե՛ վարչապետի աշխատակազմից հայտնում են միայն, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել կառավարության ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին, ինչպես նաև երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին և դրանց հաղթահարմանը: