Սևանցի 51-ամյա տաքսիստը ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելով հափշտակել է 300 հազար դրամ - RadioVan.fm

Онлайн

Սևանցի 51-ամյա տաքսիստը ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելով հափշտակել է 300 հազար դրամ

2021-12-21 16:49 , Право, 1172

Սևանցի 51-ամյա տաքսիստը ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելով հափշտակել է 300 հազար դրամ

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ տաքսու վարորդը կացնի պոչով խփել է մի տղամարդու գլխին և հափշտակել 400․000 դրամ:

Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին տուժողը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին Չարենցավանից տուն վերադառնալիս մոխրագույն «Օպելի» վարորդը, որին ինքը չի ճանաչել, առաջարկել է փողի դիմաց իրեն տեղափոխել Վարդենիս: Ճանապարհին, մի սննդի կետում միասին ճաշելիս, վարորդը նկատել է, որ տղամարդու մոտ փող կա։ Վարդենիսի ճանապարհին՝ Դրախտիկ գյուղի մոտ, տաքսու վարորդը մեքենան կայանել է ամայի վայրում, ուղևորին իջեցրել, գցել է գետնին ու, բռնություն գործադրելով, հափշտակել 300.000 դրամ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է։

Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть