Բրազիլացին 600 հազար դոլարի կոկաին է տեղափոխել․ ՊԵԿ-ը՝ մաքսանենգության դեպքի բացահայտմամբ - RadioVan.fm

Онлайн

Բրազիլացին 600 հազար դոլարի կոկաին է տեղափոխել․ ՊԵԿ-ը՝ մաքսանենգության դեպքի բացահայտմամբ

2021-12-21 16:13 , Право, 990

Բրազիլացին 600 հազար դոլարի կոկաին է տեղափոխել․ ՊԵԿ-ը՝ մաքսանենգության դեպքի բացահայտմամբ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է թմրամիջոցի առանձնապես խոշոր քանակի մաքսանենգության դեպք բացահայտելու մասին։

Հրապարակման համաձայն՝ օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դուբայ-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Բրազիլիայի քաղաքացին և վերջինիս ուղեբեռը: Ուղեբեռի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցի սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 2 փաթեթ՝ թաքցված ուղեբեռի ներքին հատվածներում նախապես պատրաստված թաքստոցներում: Հայտնաբերված կոկաինի ընդհանուր քաշը կազմել է 1721 գրամ: Այս խմբաքանակի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 600 հազար դոլար։

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստվել են նյութեր, իսկ օտարերկրացին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն: Բրազիլիայի քաղաքացին ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ:

Ընդգծվում է՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են համապատասխան միջոցառումների անցկացումը` գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով, նաև ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть