ՊՆ-ն առաջարկում է հունվարի 15-ից պահեստազորայինների եռամսյա վարժանքներ անցկացնել - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն առաջարկում է հունվարի 15-ից պահեստազորայինների եռամսյա վարժանքներ անցկացնել

2021-12-20 16:19 , Политика, 1455

ՊՆ-ն առաջարկում է հունվարի 15-ից պահեստազորայինների եռամսյա վարժանքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am միասնական հարթակում այսօր շրջանառել է նախագիծ՝ առաջարկելով 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ։

Եռամսյա հավաքներին նախատեսվում է ներգրավել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների՝ թվով 65 քաղաքացու, որոնցից 20-ը՝ բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:

Որոշումն, ըստ նախագծի, պետք է ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Лента

Рекомендуем посмотреть