«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել տասը հայ զինծառայողի»․ Եվրամիության միջնորդությամբ ռազմագերիներ են վերադարձվել - RadioVan.fm

Онлайн

«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել տասը հայ զինծառայողի»․ Եվրամիության միջնորդությամբ ռազմագերիներ են վերադարձվել

2021-12-20 13:13 , Политика, 1316

«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել տասը հայ զինծառայողի»․ Եվրամիության միջնորդությամբ ռազմագերիներ են վերադարձվել

Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին 10 ռազմագերի է վերադարձել Հայաստան։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է նրանց անունները։

Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովը հայտնել է, որ վերադարձվածները նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերի ընկածներն են:

Եվոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել թվիթերյան գրառմամբ ողջունել է հայ ռազմագերիների վերադարձը՝ նշելով, որ սա կարևոր մարդասիրական քայլ է, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես և քննարկվել է Բրյուսելում:

«Ուրախ եմ, որ կարողացա հայրենադարձել տասը հայ զինծառայողի»,-իր հերթին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Ադրբեջանի կողմից այս քայլը որակելով «կարևոր ժեստ»՝ հումանիտար խնդիրների լուծման գործընթացում։

Նա նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկրների առաջնորդների հետ:

Կլաարը, միաժամանակ, ռազմագերիների հայրենադարձման պահի լուսանկարներ է հրապարակել:

Հիշեցնենք՝ գերիների վերադարձին նախորդել էր Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝դեկտեմբերի 14-ի բրյուսելյան եռակողմ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել էր վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը:

Лента

Рекомендуем посмотреть