Ռադիո Վանի այսօրվա հյուրն է բժիշկ-հիրուդոթերապևտ Փառանձեմ Մովսիսյանը։ Հիրուդոթերապիան կամ տզրուկաբուժությունը պատկանում է հնագույն բժշկական մեթոդներին:
«Տզրուկների օգնությամբ կարելի է բուժել բազում հիվանդություններ։ Անոթային խնդիրների համար շատ օգտակար է՝ լինի դա ճնշում, թե երակների վարիկոզ լայնացում, տրոմբոֆլեբիտներ․․․
Ավելի շատ կարելի է թվարկել այն դեպքերը, երբ տզրուկաբուժություն չի կարելի նշանակել, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ կարելի է», - պատմում է մեր հյուրը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում։