Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի․ նախարարություն - RadioVan.fm

Онлайн

Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի․ նախարարություն

2021-12-17 17:19 , Общество, 1152

Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի․ նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվող կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազումը, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը:

ԱՆ-ից, միաժամանակ, հիշեցնում են, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

▪️ երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,

▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում),

▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),

▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),

▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,

▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,

▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,

▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,

▪️ հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,

▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,

▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,

▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:

Հիշեցնենք՝ Հայաստանում բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր էր նոյեմբերի 1-ից։

Лента

Рекомендуем посмотреть