ՀՀ տարածաշրջանային դերակատարության մասին քննարկել են ԱԽ քարտուղար Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ տարածաշրջանային դերակատարության մասին քննարկել են ԱԽ քարտուղար Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը

2021-12-17 15:11 , Политика, 868

ՀՀ տարածաշրջանային դերակատարության մասին քննարկել են ԱԽ քարտուղար Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) այցի շրջանակներում հանդիպել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով»-ին՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։

Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։

Лента

Рекомендуем посмотреть