«Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել երևանցիների առաջ ստանձնած պարտավորությունները»․ «Իմ քայլը»-ը հայտնում է քաղաքապետի նոր թեկնածուի անունը - RadioVan.fm

Онлайн

«Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել երևանցիների առաջ ստանձնած պարտավորությունները»․ «Իմ քայլը»-ը հայտնում է քաղաքապետի նոր թեկնածուի անունը

2021-12-17 15:00 , Политика, 1418

«Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել երևանցիների առաջ ստանձնած պարտավորությունները»․ «Իմ քայլը»-ը հայտնում է քաղաքապետի նոր թեկնածուի անունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Երևանի ավագանու «Իմ քայլ»-ը դաշինքը հայտարարություն է տարածել, որում հիմնավորում է, թե ինչով է պայմանավորված քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնությունը։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հաշվի առնելով, որ՝

1. «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ,

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում,

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը,

4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները,

5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը,

6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։

Իշխող քաղաքական ուժի կողմից Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկի մասին մամուլը գրեց օրերս։ Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ասել էր, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա։ «Լույս» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի գործընթացին, թեև նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղեկացրել էր, որ կմիանա գործընթացին, քանի որ համարում է, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:

Лента

Рекомендуем посмотреть