Շուռնուխի և Որոտանի տները կորցրած քաղաքացիները ևս 5 ամիս դրամական աջակցություն կստանան - RadioVan.fm

Онлайн

Շուռնուխի և Որոտանի տները կորցրած քաղաքացիները ևս 5 ամիս դրամական աջակցություն կստանան

2021-12-16 19:11 , Политика, 930

Շուռնուխի և Որոտանի տները կորցրած քաղաքացիները ևս 5 ամիս դրամական աջակցություն կստանան

Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը կտրամադրվի ևս 5 ամիս:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, միջոցառման շրջանակում շահառուներին հատկացվում է 300000 դրամ միանվագ և 68000 դրամ ամսական աջակցություն: Շահառուներին արդեն իսկ վճարվել է միանվագ, ինչպես նաև ամսական դրամական աջակցությունը՝ 2021թ. փետրվար-հուլիս ամիսների համար, սակայն հաշվի առնելով առկա իրողությունները նպատակահարմար է գտնվել շարունակել աջակցության տրամադրումը ևս 5 ամիս։ Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Лента

Рекомендуем посмотреть