Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմանուել Մակրոնը, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո Twitter-ում գրել է․
«Մենք երբեք չենք լքի հայերին։ Լուծումներ կփնտրենք կայուն խաղաղության համար: Կոչ եմ անում, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հանդարտեցման շրջան»։
Jamais nous n’abandonnerons les Arméniens. Toujours nous chercherons les solutions à une paix durable. J’appelle à ce que la période des fêtes soit celle des avancées humanitaires, celle de l’apaisement. pic.twitter.com/XMdVvZoZlP
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) December 16, 2021