Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարությունն անվճար ավտոբուսներ կտրամադրի հունվարի 2-ին և 7-ին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելու ու վերադառնալու համար։
Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրելով․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան:
Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»: