Ադրբեջանն ու Թուրքիան հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն՝ կարևորելով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուր»-ի դերը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն ու Թուրքիան հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն՝ կարևորելով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուր»-ի դերը

2021-12-14 17:24 , Политика, 777

Ադրբեջանն ու Թուրքիան հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն՝ կարևորելով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուր»-ի դերը

Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչություններն առաջիկա օրերին կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուշագիրը կներառի հանքարդյունաբերության, ստորգետնյա ռեսուրսների հետախուզման ու գնահատման, այդ ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակման ուղղությունները:

«AzerGold» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Զաքիր Իբրահիմովը, այսօր Բաքվում կայացած «Առկա խնդիրները, ընթացիկ բարեփոխումները և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով միջոցառման ժամանակ, վստահություն է հայտնել, որ այդ համագործակցությունը երկու երկրներում հանքարդյունաբերության զարգացման գործում կարևոր ներդրում կունենա։

Իբրահիմովը միաժամանակ ընդգծել է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուր»-ի կարևորությունն Ադրբեջանում հանքարդյունաբերության և մետալուրգիայի հետագա զարգացման գործում։

Лента

Рекомендуем посмотреть