Սիմոնյանը և Ջհանգիրյանը քննարկել են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր - RadioVan.fm

Онлайн

Սիմոնյանը և Ջհանգիրյանը քննարկել են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր

2021-12-14 17:20 , Политика, 975

Սիմոնյանը և Ջհանգիրյանը քննարկել են դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ:

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին:

Նշվում է, որ քննարկվել են նաև դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

Лента

Рекомендуем посмотреть