Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ»-ների թիվը կավելանա 1-ով - RadioVan.fm

Онлайн

Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ»-ների թիվը կավելանա 1-ով

2021-12-14 17:07 , Общество, 1283

Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ»-ների թիվը կավելանա 1-ով

Դեկտեմբերի 14-ից Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող «Ուազ» մակնիշի ուղևորատար մեքենայի թիվը կավելանա ևս մեկով։

Այդ մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կգործի միջգյուղային առանձին տրանսպորտային միջոց՝ Ծավ-Ներքին Հանդ-Ճակատեն-Ճակատեն-Ներքին Հանդ-Ծավ երթուղով։

Միջգյուղային երթուղին կգործի Կապան-Ճակատեն-Կապան երթուղու ժամային գրաֆիկով։

Հիշեցնենք՝ Սյունքի մարզպետարանից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և նոյեմբերի 24-ից ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան-Ճակատեն-Կապան երթուղին։

Лента

Рекомендуем посмотреть