Թուրքիան հաջողությամբ փորձարկել է աշխարհում առաջին լազերային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի կողմից տրվել է Eren անվանումն՝ ի հիշատակ «ակաբեկիչների հետ կռվում հերոսություն դրսևորած» դեռահասի։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը թիրախի ուղղությամբ հաջողությամբ կրակ է արձակել 100, 300 և 500 մետր հեռավորությունից։
Eren անօդաչու թռչող սարքը մշակվել է թուրքական ընկերությունների կողմից՝ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության քրեագիտության բաժնի համակարգմամբ։
Սարքը նախատեսված է, առանց սակրավորների մասնակցության, լազերային զենքի միջոցով պայթուցիկ սարքերի ոչնչացման համար։ Eren-ի թռիչքի առավելագույն բարձրությունը 3000 մետր է։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Eren-ը ներկայացվել է Թուրքիայի Քոնիա նահանգում կազմակերպված Գիտության 8-րդ փառատոնին։
Փորձարկումներերի ավարտից հետո՝ անօդաչու սարքը կհանձնվի Թուքիայի զինված ուժերի հաշվեկշիռ։