2021 թվականի դեկտեմբերի 6-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 614 զանգ,հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք․ անցնող շաբաթն ամփոփում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Ըստ հաղորդագրության, ի թիվս յոթ օրվա ընթացքում կատարած աշխատանքների, շարունակվել են Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:
Աշխատանքներն այն ժամանակահատվածում շաբաթ արդյունք չեն տվել, սակայն Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
ԱԻՊԾ վիճակագրության համաձայն՝ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն: