Իրազեկում՝ աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

Իրազեկում՝ աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիներին

2021-12-10 19:36 , Общество, 1265

Իրազեկում՝ աշխատելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիներին

ՀՀ արդարադատության նախարարությունը աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ) մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկում է դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների մասին։

Գերատեսչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Ռուսաստանի Դաշնության 2021 թվականի հուլիսի 1-ի ««Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Դաշնային օրենքում և «Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 274-FZ դաշնային օրենքին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացիները, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, 2021 թվականի դեկտեմբերի 29-ից պարտավոր են.

  • Մեկ անգամ անցնել պետական մատնադրոշմային գրանցում և լուսանկարում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում:
  • Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից երեսուն օրացուցային օրվա ընթացքում բժշկական քննություն անցնել իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստերի, Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից լիազորված գործադիր իշխանության դաշնային մարմնի կողմից հաստատվող ցանկով նախատեսված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների եւ մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդության առկայության կամ բացակայության վերաբերյալ:
  • Կանոնավոր կերպով՝ տվյալ բժշկական փաստաթղթերի գործողության ժամկետը լրանալուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում, ներքին գործերի բնագավառում գործադիր իշխանության դաշնային մարմնի տարածքային մարմին ներկայացնել արդիական բժշկական փաստաթղթեր՝ անմիջականորեն կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով՝ օգտագործելով պետական և մունիցիպալ ծառայությունների միասնական պորտալը, կամ ենթակա հիմնարկության կամ լիազորված կազմակերպության միջոցով։

Այս պահանջներն օտարերկրյա քաղաքացիների կողմից չկատարվելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունում նրանց ժամանակավոր գտնվելու ժամկետը կրճատվում է։ Բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում այդ քաղաքացիների մասով կայացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում նրանց գտնվելու (բնակվելու) անցանկալիության մասին որոշում կամ Ռուսաստանի Դաշնություն մուտքը չթույլատրելու մասին որոշում, եթե բժշկական քննության արդյունքների հիման վրա պարզվել են իրենց կողմից առանց բժշկի նշանակման թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերի օգտագործման փաստեր, կամ հաստատվել է ՄԻԱՎ-վարակով հիվանդությունը»։

Лента

Рекомендуем посмотреть