Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն այսօր Մոսկվայում հանդիպել է Հայաստանի Հանրապետության (ՀՀ) իր պաշտոնակցի՝ Վահե Գևորգյանի հետ։
«Վստահության ու կառուցողական մթնոլորտում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հարցեր»,-այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի հրապարակումից։
Ի դեպ՝ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պահի տվյալով որևէ լուր այդ մասին չեն հայտնում։
Հայտնի է, որ այսօր Մոսկվայում Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության (ՌԴ)։փոխարտգործնախարարների մասնակցությամբ կայանալու է տարածաշրջանային նոր հարթակի՝ «3+3»-ի առաջին՝ նախնական հանդիպումը, որին Վրաստանը չի մասնակցի, մինչդեռ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկած ձևաչափը պետք է ընդգրկեր նաև Վրաստանը։ Մեր հարևան երկիրը, սակայն, դեմ է արտահայտվել ձևաչափին՝պարզաբանելով, որհարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։